Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող «Դուբայ» հյուրանոցային համալիրի ժամանակավոր աշխատակիցը՝ 25-ամյա օտարազգի երիտասարդը սենյակներից մեկից, ըստ ոստիկանության, կատարել է խոշոր չափի գողություն, երբ տվյալ սենյակը  զբաղեցնող անձը  քնած է եղել:  

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ըստ մեղադրանքի՝  հիշյալ հյուրանոցի  ժամանակավոր աշխատակից Ալֆա Ամիր Մամադու Սունունու Բահինը իր բջջային հեռախոսը վերցնելու նպատակով մտել է հյուրանոցային համալիրի թիվ 102 սենյակ եւ, օգտվելով այն հանգամանքից, որ սենյակը վարձած անձը քնած է, սեղանի վրայից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող ոսկյա զարդերը` 2 մատանի, 1 շղթա իր խաչով, 1 թեւնոց եւ 41.657 ՀՀ դրամին համարժեք 100 ԱՄՆ դոլար: Քաղաքացուն պատճառված վնասն ընդհանուր առմամբ  գնահատվել է  2 մլն 315 հազար 657 դրամ:  

 Ալֆա Ամիր Մամադու Սունունու Բահը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ (գողություն, որը կատարվել է խոշոր չափերով): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում: