Բաղդադում մահացել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի մահապատժի ենթարկված խորթ եղբայրը՝ Սաբավի Իբրահիմ ալ-Հասանը: Նա մահացել է քաղցկեղից: Մինչ ամերիկյան ներխուժումը ալ-Հասանը ղեկավարել է Իրաքի անվտանգության ծառայությունը:

Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո ալ-Հասանը փախել էր Սիրիա: 2005-ի փետրվարին Սիրիայի իշխանությունները նրան հանձնել են Բաղդադին: Հայրենիքում ալ-Հասանը մեղադրվել է խոշտանգումներին եւ զանգվածային սպանություններին առնչություն ունենալու մեջ, հաղորդում է Vesti.ru-ն:

Երբ ալ-Հասանի առողջությունը վատացել է, նրան բանտից տեղափոխել են հիվանդանոց: Նրա մարմինը կհանձնեն հարազատներին: