Անգլիկան եկեղեցին ներողություն է խնդրել իր հոգեւորականների կողմից մանկահասակներին գայթակղելու եւ նման հանցագործությունները կանխել չկարողանալու համար: Անգլիկան եկեղեցու գերագույն սինոդը, որը հավաքվել է անգլիական Յորք քաղաքում, միաձայն քվեարկել է պաշտոնապես ներողություն խնդրելու օգտին, հաղորդում է BBC News-ը:

«Մենք չենք կարող այլ բան չենք կարող անել, քան խոստովանել մեր հանցագործություններում, մենք սխալ ենք եղել»,-նիստի ընթացքում հայտարարել է Սաութվելլի եւ Նոթինգհեմի եպիսկոպոս Փոլ Բաթլերը:

Եկեղեցում խոստացել են, որ մեծ ջանքեր կներդնեն մանկահասակների հանդեպ ոտնձգությունները կանխելու համար: Այսպես, եպիսկոպոսները իրավունք կստանան ծառայությունից հեռացնել այն հոգեւորականներին, որոնց նկատմամբ մանկապղծության մեղադրանք է ստացվել, գրում է Lenta.ru-ն:

2000-ականների վերջին հայտնի է դարձել, որ Հարավային Անգլիայում, Չիչեսթերում առնվազն երկու նախկին հոգեւորականներ մանկապղծությամբ են զբաղվել:

Հանցագործությունները տեղի են ունեցել 1970-80-ական թվականներին: Նրանցից մեկը խոստովանել է իր մեղքը եւ դատապարտվել 5 տարվա ազատազրկման, երկրորդը չի ապրել մինչեւ դատի օրը: Մանկապղծության մեջ մեղադրվել են նաեւ այլ հոգեւորականներ: