«Եդինայա Ռոսիան» 110 մունիցիպալ պատգամավորների ստորագրություններ է հավաքել, որպեսզի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մասնակցի Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին: Այս մասին հաղորդել է կուսակցության մոսկովյան բաժանմունքի քարտուղար Իրինա Բելիխը:
Ինքը Նավալնին հայտարարել է, որ իր շտաբն ինքնուրույն է ստորագրահավաք իրականացնում: Նրա խոսքով՝ Մունիցիպալ գոյացությունների խորհրդում, «որտեղ Սոբյանինի կոչով հավաքում են բոլոր թեկնածուների համար», շտաբը որոշել է միայն չբավականացնող ստորագրությունները վերցնել: Ավելի ուշ Վոլկովը «Ինտերֆաքսին» հայտարարել է, որ եդինոռոսների կողմից հավաքված ստորագրությունների կարիքը բնավ չկա:
Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը հուլիսի 3-ին բոլոր մունիցիպալ պատգամավորներին կոչ է արել սատարել Նավալնիին: Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 110 ստորագրություն:



























