Աֆրիկայում երեխաները ռեկորդ են սահմանել՝ առավել շատ թվով մասնակիցներով սինխրոն ատամները լվանալու հարցում: Միջոցառմանը մասնակցել են 300 հազար աշակերտներ՝ մոտ 300 նիգերիական դպրոցներից, հաղորդում է Sky News-ը:

Ակցիան անցկացվել է ատամնաբույժների ասոցիացիայի նախաձեռնությամբ, որոնք որոշել են երեխաներին սովորեցնել ճիշտ հետեւել ատամների եւ բերանի մաքրությանը:

Նիգերիացի երեխաները գերազանցել են նախորդ ռեկորդը, որը գրանցվել է 2007 թվականին՝ Հնդկաստանում: Այն ժամանակ ատամները լվանալու ակցիայի մասնակցել էր 117 003 մարդ:

Դեռեւս աֆրիկյան ռեկորդը չի գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: