Այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 11.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 շենքի 4-րդ հարկի արտաքին պատից քար է թուլացել. առկա է ընկնելու վտանգ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարներն ապամոնտաժել են քարը:





























