Բրիտանացի երկարակյաց Ռալֆ Թարանթն առանձնահատուկ ոչինչ չի արել երկար ապրելու համար: Հուլիսի 7-ին նա նշել է իր 110-ամյակը` հայտարարելով, որ ակտիվորեն ծխել է մինչեւ 70 տարեկանը եւ նախկինի պես պաշտում է վիսկի:
Նա ապրում է մենակ եւ ինքնուրույն է հոգում իր կարիքները ու չի հասկանում լրատվամիջոցների կողմից այդքան մեծ ուշադրությունն իր նկատմամբ:
«Ես չեմ զգում տարիքը, առնվազն, գլխով` հաստատ: Երբեմն ես հիվանդանում եմ, սակայն ուժերը կրկին վերադառնում են»,-հայտարարել է երկարկյացը, հաղորդում է «Վեստին»:
2011թ-ին Թարանթը եւ նրա կինը` Ֆելիսը համարվել էին երկրի ամենահաջողակ զույգը: 2012 թ. Ֆելիսը մահացել էր 103 տարեկանում: Նրանք ունեն 2 դուստր, 7 թոռ, 11 ծոռ եւ 3 թոռի թոռ:





























