Այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան կամրջի մոտ տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված համգամանքներում «ՎԱԶ-21099» մակնիշի 01 ՕՏ 941 համարանիշի ավտոմեքենան բախվել է 2211 Տ համարանիշի թիվ 6 երթուղային միկրոավտոբուսին եւ կողաշրջվել:
Մինչեւ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ վարորդներ՝ 33-ամյա Գ. Ավագյանին եւ 38-ամյա Վ. Հովհաննիսյանին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից, որոնք էլ հրաժարվել են հոսպիտալացումից:
Շտապօգնության բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:




































