Սուխումում մարտի 9-ին կայանալու է Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հուղարկավորությունը:
Արձինբայի կտակի համաձայն՝ նա թաղվելու է հարազատ Էշերա գյուղում, Սուխումի շրջանում:
Առաջին նախագահի մահվան կապակցությամբ մարտի 7-9-ը հանրապետությունում սուգ է հայտարարվել:
Ինչպես հայտարարել է գործող նախագահ Սերգեյ Բաղապշը, Արձինբան պետք է թաղվի բոլոր պատիվներով: Նա նախկին նախագահին մեծ անհատ է անվանել, որի արժանիքները պետության առջեւ անգնահատելի են, հաղորդում է «Վեստին»:
Արձինբան մահացել է մարտի 4-ին՝ Մոսկվայում, կյանքի 65-րդ տարում, տեւական հիվանդությունից հետո:
Արձինբան Աբխազիան ղեկավարել է 1994-2004 թվականներին, եւ լքել է նախագահի պաշտոնը՝ ծանր հիվանդության պատճառով:



























