Քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի 6 թղթակիցներ, այսօր՝ հուլիսի 8-ին, ազատվել են աշխատանքից, իրենց բողոքը հայտնելով Եգիպտոսի իրադարձությունների մասին կեղծ տեղեկատվության դեմ, որի հետեւանքով սասանվել է «հայրենիքի եւ բանակի հեղինակությունը»:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո, հեռուստաալիքի տեղի բյուրոյի ղեկավար Աբդել Ֆաթահ ֆաիդը կալանավորվել է երկրի ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու եւ բռնության դրդելու համար: Քաթարական հեռուստաալիքին բազմիցս քննադատել են «Մահմեդական եղբայրների» օգտին տեղեկատվություն տարածելու եւ ազատականների դիրքորոշումը չլուսաբանելու համար, հաղորդում է Vesti.ru-ն:
Միաժամանակ, Եգիպտոսի ուժայինները ձերբակալել եւ 7 ժամ պահել են գերմանական N-tv հեռուստաալիքի նկարահանող խմբին: Պատճառներն այս պահին անհայտ են:





























