Կալիֆորնիայի Հայ գրողների միությունը (ԿՀԳՄ) գրական հերթական հանդիպումն է անցկացրել մարտի 4-ին Գլենդելի Հանրային գրադարանի դահլիճում, որը նվիրված է եղել գրող Վիկտորիա Սանասարյանի նորահրատարակ գրքերի` «Մահ հավերժության մեջ» պոեմի, և «Տիբեթի առեղծվածը» վիպակի շնորհանդեսին: Գրականագետ Էմմա Ումրոյանը հանգամանորեն ներկայացրել է հեղինակի հիշյալ հատորները, նաեւ հեղինակի հրատարակած արձակ ու չափածո գրականությունը:
ԿՀԳՄ-ի հերթական հաջորդ գրական երեկոն տեղի կունենա ամսվա առաջին հինգշաբթի օրը, այսինքն՝ ապրիլի 1-ին: Ապրիլի 23-ի երեկոյան, ԿՀԳՄ-ն կկատարի ծաղկամատույց Գլենդելի Սբ. Աստվածածին Եկեղեցու բակում գտնվող Ղողանջ Ոգեկոչման Խաչքարին: Գրողները կընթերցեն Հայոց Մեծ Եղեռնին զոհ գնացած գրողների ստեղծագործությունները, կհնչեցնեն նահատակների անմեռ խոսքը:



















