Սաուդյան Արաբիայում եւս երկու մարդ զոհվել է կորոնավիրուսից: Այսպիսով դրա զոհերի թիվնա արդեն հասել է 38-ի:

Հիվանդների թիվը հասել է 65-ի, հաղորդում է թագավորության առողջապահության նախարարությունը, փոխանցում է «Pravda.Ru»-ն:

Հիշեցնենք, որ նոր վիրուսի հայտնաբերման մասին հայտնի է դարձել 2012-ի ավարտին: Այն բարդացրել է Մերձավոր Արեւելքում տեղակայված 9 երկրների կյանք: Բացի Սաուդյան Արաբիայից, հիվանդության դեպքեր գրանցվել են Հորդանանում, Քաթարում, Արաբական Միացյալ էմիրություններում: