Այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 10.37-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի «Ձորայք» մարզադաշտի լուսարձակը կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են երկու լուսարձակ եւ տեղափոխել անվտանգ տարածք:





























