Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը մարտի 10-ին Աֆղանստան կայցելի։ Այս մասին, ինչպես հայտնում է IRIBNEWS-ը, հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռամին Մեհմանպարաստը։
Ահմադինեջադը, նրա խոսքով, այդ երկիր կմեկնի Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հրավերով։
Հանդիպումներին կքննարկվեն երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանը եւ Աֆղանստանում առկա խնդիրների լուծմանն առնչվող թեմաներ։



























