Մարտի 5-ին, ժամը 11.30-ին Տավուշի մարզպետարանից ստացված տեղեկության համաձայն` Հաղարծին գյուղից դեպի Հաղարծնի վանահամալիր տանող ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը գրեթե ամբողջությամբ փակվել է, եւ վնասվել է Թեղուտ գյուղի խմելու ջրագիծը:

Մարզպետարանի եւ Ճանշինի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ավտոճանապարհի ազատ հատվածով ապահովվել է միակողմանի երթեւեկություն: