Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը երեկ ընդունել է «Հանդուրժողականություն մշակութային եւ կրթական երկխոսության միջոցով» ծրագրին մասնակցող հայ եւ թուրք երիտասարդների:
Ծրագիրն իրականացնում է «Ապագան քոնն է» բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է հայ եւ թուրք երիտասարդների մշակութային եւ կրթական փոխայցերի միջոցով ստեղծել հանդուրժողականության եւ բարյացկամության մթնոլորտ` աջակցելով երկու երկրների միջեւ սկսված երկխոսությանը:
Հանդիպմանը Արման Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններն ու հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ:
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ նախարարի տեղակալն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցությունների վերջին զարգացումներին:



























