Վրաստանի գլխավոր դատախազը հուլիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է վարչապետի՝ բանտային տանջանքները նկարահանած Վլադիմիր Բեդուկաձեին պատասխանատվության չենթարկվելու վերաբերյալ խնդրանքին: Դատախազի խոսքով՝ ինքը հարգում է վարչապետի դիրքորոշումը, սակայն չի կիսում այն եւ իր որոշումն ուժի մեջ է թողնում:
Նրա խոսքով, գործի կետերն ուսումնասիրվում են իրավական տեսանկյունից: Կբիլաշվիլին ընդգծել է, որ ընթացակարգային օրենքը թույլ չի տալիս Բեդուկաձեի վերաբերյալ կայացրած որոշման փոփոխություն: Հետեւաբար, որոշումն ուժի մեջ է մնում, փոխանցում է Գրուզիա Online-ը:
Ընդ որում, դատախազը կարծում է, որ Բեդուկաձեին քրեական պատասխանատվությունից ազատելը ճիշտ կլիներ, քանի որ նրա կողմից կտտանքների վերաբերյալ տեսանյութերի հրապարակումից հետո դրանք գրեթե դադարեցվել են:
Նա մեկնաբանել է նաեւ իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ լուրերը, քանի որ վարչապետը դժգոհ է մնացել նրա գործողություններից: Նա հայտարարել է, որ ցանկացած պահի պատրաստ է հեռանալ այդ պաշտոնից, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի վարչապետը դիմել էր գլխավոր դատախազին՝ խնդրելով վերանայել Բեդուկաձեի ազատ արձակման վճիռը, քանի որ, նրա խոսքով, «ոչ մի հատուկ հանգամանք չի կարող հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվությունից ազատելու այն անձանց, ովքեր կտտանքներ են կիրառել»:





























