Հուլիսի 8-ին, ժամը 23.30-ին, Երեւանի Ռուբինյանց փողոցի թիվ 6/1 շենքի մոտ անհայտ ավտոմեքենա է բախվել «Յամահա» մոտոցիկլետին, ինչի հետեւանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, որից հետո «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա բախվել է նույն մոտոցիկլետին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջին ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, իսկ «Յամահա»-ի վարորդը բուժօգնության է դիմել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: