Հնդկաստանի հարավում հյուրանոցի փլուզման արդյունքում զոհերի թիվը հասել է 17-ի, եւս 20 մարդ վիրավորվել է: Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհերի մասին:
Ոստիկանների խոսքով՝ փրկարարները շարունակում են փլատակների տակից մարդկանց դուրսբերման աշխատանքները: Դեռեւս հայտնի չէ, արդյոք փլատակների տակ կան ողջ մնացած մարդիկ, թե ոչ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AP-ին:
80 տարի առաջ կառուցված երկհարկանի հյուրանոցը փլուզվել է հուլիսի 8-ին՝ Հնդկաստանի հարավում գտնվող Սեկունդերբադ քաղաքում: Ըստ նախնական տվյալների՝ շինությունը փլուզվել է աղյուսների ծանրությունից, որոնք նախատեսված են եղել խոհանոցային ջեռոցներ պատրաստելու համար:



























