Հզոր ինքնաշեն պայթուցիկ սարքը վնասազերծվել է եգիպտացի ուժայինների կողմից Կահիրեի համալսարանի մերձակայքում:
Ռումբը դրված է եղել կամրջի տակ, որից քիչ հեռու բողոքի ակցիա էին անում Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները: Դեպքի վայր սարկավորներ են հրավիրվել, որոնք վնասազերծել են ռումբը:
Բացի այդ, այդ շրջանում իրավապահները ձերբակալել են «Մահմեդական եղբայրների» չորս կողմնակիցների, որոնց մոտից մեծ քանակությամբ հրազեն եւ սառը զենք է հայտնաբերվել: Նրանց բռնել են իսլամիստների հանրահավաքին մասնակցելու փորձի ժամանակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Կահիրեում նախօրեին փակվել է «Մահմեդական եղբայրների» գրասենյակը, որտեղ զենքի պահեստ են գտել: Ավելի ուշ ուժայինները զենքի պահեստարաններ են գտել:



























