Չորս երեխաներ վնասվածքներ են ստացել Ռուսաստանի Տուլայի մարզում: Շատսկ գյուղի երեխաները հանգստի էին մեկնում Սուվորովյան շրջան:
Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակ ժամը 16-ի սահմաննորում, Օդոեւ-Սուվորով ճանապարհի 34-րդ կիլոմետրին: Դպրոցականներին տեղափոխող ՊԱԶ մակնիշի մեքենան շրջադարձի ժամանակ բախվել է ՄԱԶ բեռնատարի հետ:
Մեքենայում 16 աշակերտ եւ չորս ուսուցիչ է եղել, առայժմ հայտնի է չորս վիրավորների մասին: Վթարի հետեւանքով տուժել է նաեւ բեռնատարի վարորդը:

























