Շիրակի մարզի Կարմրաքարի ՀԱԿ-ական գյուղապետ Գագիկ Վահրադյանը հրաժարական է տվել: NEWS.am-ը Կառավարությունից տեղեկանում է, որ այս հարցը ընդգրկված է Կառավարության հուլիսի 10-ին կայանալիք նիստի օրակարգ:
Այս որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կնշանակվի Շիրակի մարզի Կարմրաքարի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:





























