Եգիպտոսի ժամանակավոր նախագահ մանսուր Ադլին վարչապետի պաշտոնում նշանակել է ֆինանսների նախկին նախարար Հազեմ էլ-Բեբլավիին: Այդ մասին ասվում է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնի ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Մուհամեդ էլ-Բարադեյը, ով նոր կառավարության մեջ համակարգելու է միջազգային հարաբերությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը:

Հիշեցնենք, որ «Թամարրուդ» շարժումը նախագահ Մուրսիի տապալումից հետո էլ-Բարադեյին առաջադրել էր վարչապետի պաշտոնում, սակայն նա հրաժարվել էր զբաղեցնել այդ պաշտոնը: