Ծագումով հայ, արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, ով Դեվիսի Գավաթում Շվեյցարիա-Արգենտինա հանդիպմանը հաղթել էր Անդրեաս Վինսիգուերային, խոստովանել է, որ հաղթել է ցավի գնով, հայտնում է Championat.ru կայքէջը։
«Խաղի հենց սկզբից ես ինձ լավ չէի զգում։ Առաջին սեթում տարած հաղթանակից հետո զգացի, որ ամեն միավորի հետ ոտքիս ցավն ուժեղանում է, բայց ես ջանում էի հանդես գալ 100 տոկոսով։ Լավ խաղի եւ հաղթանակի համար ես ուզում եմ շնորհավորել բոլորին»,- Նալբանդյանի խոսքերն է մեջբերում Դեվիսի Գավաթի պաշտոնական կայքէջը։
Հիշեցնենք, որ Դեվիսի Գավաթի 1/4 եզրափակչում Արգենտինան Ռուսաստանի հավաքականի հետ կխաղա Մոսկվայում։ Խաղը կկայանա հուլիսի 9-ից 11-ը։



















