Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օրերս հաղորդում էր ստացվել Թեւոսյան փողոցի թիվ 1 հասցեում կայանված, տաքսի ծառայություններից մեկին պատկանող մի շարք ավտոմեքենաներից 1970 թ. ծնված Սերգեյ Մ.-ի, նույն թվականին ծնված Վահան Ա.-ի եւ 1987 թ. ծնված Գոռ Հ.-ի կողմից գազի 4 բալոններ եւ տարբեր ավտոպահեստամասեր գողանալու եւ հիմնարկությանը 5 մլն դրամի նյութական վնաս պատճառելու մասին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նաեւ 1958 թ. ծնված Հրաչ Ա.-ին:

Պարզվել է, որ նա նշված տաքսի ծառայությունում աշխատելով որպես պահակ եւ նախնական համաձայնության գալով հիշատակված անձանց հետ՝ աջակցել եւ մասնակցել է նշված գողություններին:

Սերգեյ Մ.-ն, Վահան Ա.-ն, Գոռ Հ.-ն եւ Հրաչ Ա.-ն ձերբակալված են:

Նախաքննությունը շարունակվում է: