Հունիսի 24-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 52 շենքի բակում հափշտակել են 53-ամյա Սուսաննա Գ.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օրերս ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկվել 1986 թ. ծնված Արտակ Ա.-ին:

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է նա:

Արտակ Ա.-ն ձերբակալված է: