«Եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ցանկանում են համոզվել Հայոց ցեղասպանության իսկության մեջ, նրանք կարող են գալ Լիբանան եւ այցելել Աինտուրա փոքր բնակավայրը՝ մայրաքաղաք Բեյրութից ոչ հեռու»,- բրիտանական «The Independent» թերթի էջերում գրում է Մերձավոր Արեւելքում թերթի սեփական թղթակից Ռոբերտ Ֆրիսկը:

Լրագրողը, որն արդեն 25 տարի աշխատում է Բեյրութում, ցույց է տալիս մի տեղ, որտեղ թաղվել են մոտ 300 հայ որբեր:

Ֆրիսկը նշում է, որ «այդ երեխաները մահացել են խոլերայից եւ սովից, մինչ թուրքական իշխանությունները փորձում էին նրանց թուրքացնել Աիտուրայի կաթոլիկ քոլեջներից մեկում, որի ննջասենյակում այդ ժամանակ 1200 երեխա էր ապրում»:

Լրագրողը նշում է, որ «Բարաք Օբաման եւ նրա հավատարիմ զինակից Հիլարի Քլինթոնը, որ ամեն կերպ փորձում են թույլ չտալ ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1,5 միլիոն հայերի սպանության ճանաչումը, պետք է գան այդ գյուղ եւ, կարմրելով ամոթից, իջեցնեն գլուխները»: