Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Լենինգրադյան փողոցի թիվ 2 շենքի բակից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Տարոն Մ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ապրիլի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
Խափանման միջոցը` կալանք:



























