Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Երեւանի Նանսենի փողոցի թիվ 16 շենքին հարակից աղբարկղի մոտ ատրճանակ է թողնում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «GLOK, PCS-214» գրառմամբ ատրճանակ` լիցքավորված 15 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























