Հուլիսի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, 1985 թ. ծնված Արմեն Խ.-ն «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում վրաերթի է ենթարկել 1937 թ. ծնված Մանյա Պ.-ին եւ դեպքի վայրից դիմել փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 19.10-ին, Արմեն Խ.-ն Գետաշեն գյուղից բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն: