Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանում տեղի է ունեցել KONGRA-GEL-ի համաժողովը, որի ժամանակ փոփոխություն է տեղի ունեցել PKK-ի ղեկավար կազմում:
Քրդական Firat գործակալության փոխացմամբ՝ 6-օր տեւած KONGRA-GEL-ի 9-րդ համաժողովում KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն-համարվում է PKK-ի քաղաքական թեւը) ղեկավար խորհրդում համակարգային փոփողություն է տեղի ունեցել: Նոր համակարգով այսուհետ KCK-ն կազմված կլինի համանախագահներից: Փոփոխություններից հետո տեղի ունեցած քվեարկությամբ KCK-ի ղեկավար խորհրդի համանախագահներ են դարձել Ջեմիլ Բայըքը եւ Բեսե Հոզաթը:Աբդուլլահ Օջալանը միաձայն ընտրվել է KCK-ի գլխավոր նախագահ:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ KCK-ի ղեկավար խորհրդի նախկին նախագահ Մուրադ Քարայլըանին Օջալանի պահանջով տեղափոխել են PKK-ի ռազմական թեւի ղեկավարություն:





























