Ընդհանուր առմամբ Հայաստանում եղանակային այնպիսի պայմաններ չեն կանխատեսվում, որ եղանակը հանգստին խանգարի: Այս  մասին այսօր` հուլիսի 10-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Նա հանգիստը ճիշտ կազմակերպելու համար խորհուրդ տվեց նախապես տեղեկանալ եղանակի մասին՝ եղանակին համահունչ հագնվելու եւ արեւի ճառագայթներից խուսափելու համար: Նա նշեց, որ Սեւանի ջրի ջերմաստիճանը այս պահին 20 աստիճան է: Այն տատանվում է 20-22 աստիճանի սահմաններում եւ բարենպաստ է լողանալու համար: Ի դեպ, Զարուհի Պետրոսյանը նշեց, որ ծառահատումները եւս ազդում են եղանակի վրա: