Բրիտանիայի իմիգրացիոն հարցերով նախարար Մարկ Հարփերն ոչ կոռեկտ է անվանել նախկինում իր իսկ արած հայտարարությունն այն մասին, որ երկիրն ունի իր «Մագնիտսկու ցուցակը»:
Բրիտանական խորհրդարանական Hansard թերթի խմբագրին ուղղված նամակում Հարփերը գրել է, որ բրիտանական կառավարությունում գիտեն, որ որոշ մարդիկ հանցակից են Մագնիտսկու ձերբակալությանը եւ մահվանը: Սակայն վիզա ստանալու ցանկացած հայց վերանայվում է անհատական հիմունքներով, գրում է lenta.ru-ն:
Մեծ Բրիտանիայում 60 անձից բաղկացած սեփական «Մագնիտսկու ցուցակի» գոյության մասին տեղեկությունը բրիտանական մամուլում հայտնվել էր հուլիսի 8-ին: Որպես հաստատում մեջբերվել էին Հարփերի խոսքերը. «Ներքին գործերի նախարարության հատուկ գործերի վարչությունը գիտի ցուցակում ընդգրկված մարդկանց մասին եւ անհրաժեշտ միջոցներն արդեն ձեռնարկել է, որպեսզի նրանք վիզա չստանան՝ Մեծ Բրիտանիա մուտք գործելու համար»: Ընդ որում՝ Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ում չեն մեկնաբանել «Մագնիտսկու ցուցակի» մասին տեղեկությունը:
Մեծ Բրիտանիան արգելել է երկիր մուտք գործել Մագնիտսկու ցուցակում ներառված ռուսներին:
Մեծ Բրիտանիան արգելել է երկիր մուտք գործել Մագնիտսկու ցուցակում ներառված ռուսներին



























