Սպիտակի բնակիչ, 71-ամյա Լեւիկ Մարյանը դիմել է ոստիկանության Սպիտակի բաժին եւ հայտնել, որ երեկ` հուլիսի 9-ին, ժամը 14:40-ի սահմաններում, Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Սպիտակի քաղաքապետ, 48-ամյա Գագիկ Սահակյանը հարվածել է իրեն: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հաստատեցին նաեւ ոստիկանությունից:

Հարվածի հետեւանքով վերջինս վայր է ընկել եւ ստացել մարմնական վնասվածք: Լեւիկ Մարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, հանգամանքները պարզվում են:

Մանրամասներն` առաջիկայում