«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 10-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 411 դրամ: Նշենք, որ երեկ բորսայում գործարք չէր կայացել, իսկ հուլիսի 4-ի համեմատ դոլարն էժանացել է 0.27%-ով;
Բորսայում այսօր վաճառվել է 1.82 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի առավել տարածված մարժան է 410-412 դրամը:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր թուլացել է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ՝ Ֆեդերալ ռեզերվային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեի ելույթից առաջ: Սակայն, փորձագետների կարծիքով, դոլարը կսկսի ամրապնդվել, եթե Բ. Բեռնանկեն հայտարարի ակտիվների գնման գործընթացի ավարտի մոտեցման մասին:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32,9112 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ եւ կրկին իջել 33 ռուբլու մակարդակից ցած:





























