Այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի թիվ 17/5 նրբացքի 9-րդ տան նկուղում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՓՋ օպերատիվ խումբը:

Հայտնաբերվել է լորտու տեսակի օձ եւ տեղափոխվել անվտանգ տարածք: