Երկարաձգվել է բուհերի դիմորդների ավարտական վկայականի ընդունման վերջնաժամկետը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կրթության եւ գիտության նախարարությունից:

«ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած հանրապետական ընդունող հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել մինչեւ վաղը` հունիս 11-ը, ժամը 1600-ն երկարաձգել բուհերի դիմորդների ավարտական վկայականի /ատեստատի/ ընդունման վերջնաժամկետը: Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու հնարավորությունից»,- նշված է ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: