Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը երեկ` հուլիսի 9-ին, վթարի է ենթարկվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Վաղարշապատի բժշկական կենտրոնից:
Երեկ ժամը 15:00-ի սահմաններում Էջմիածին-Երեւան ճանապարհին բախվել են ր Nissan Sunny եւ ВАЗ 2121 մակնիշի մեքենաները: Վթարի հետեւանքով Nissan Sunny-ի ուղեւոր Երեւան քաղաքի բնակիչ 67-ամյա Լարիսա Մուրադյանը ստացել է ձեռքի կոտրվածք եւ տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց: Հիվանդանոցից հայտնեցին, որ նրա առողջական վիճակը լավ է, եւ երեկ էլ դուրս է գրվել հիվանդանոցից:





























