Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր Ռոման Խուդյակովի վրա հարձակման մեջ կասկածվողներին ձերբակալել են Վոլգոգրադի մարզում. նրանք 4 դաղստանցիներ են:

Հուլիսի 10-ի երեկոյան Վոլգոգրադ մուտք գործելու պահին ոստիկանները անցակետում ձերբակալել են դաղստանցիներին, որոնք եղել են Lexus մակնիշի ավտոմեքենայով: Վերջիններս ակտիվ դիմադրություն են ցուցաբերել, եւ ոստիկանները ստիպված են եղել ֆիզիկական ուժ կիրառել:

Հարձակվողներից մեկի` Հյուսիսային Կովկասի բնակիչ 38-ամյա տղամարդու ինքնությունը հաստատվել է գրեթե միանգամից: Սակայն կասկածյալների անունները չեն հրապարակվում: Կասկածյալներից մեկի մոտ Մախաչկալայի մասնավոր թիկնապահական ընկերության աշխատակցի  փաստաթուղթ է եղել:  Բացի դրանից, Lexus-ի խուզարկության ժամանակ  հայտնաբերել են եկու գազային ատրճանակ, որոնք լիցքավորված են եղել մարտական փամփուշտներով,  հայտնում է vesti.ru-ն:

Չարագործներին հաջողվել է ձերբակալվել այն բանի շնորհիվ, որ Ռոման Խուդյակովը հասցրել էր նրանց նկարահանել բջջային հեռախոսով: Այդ տեսագրությունն այժմ քննիչների մոտ է:

Հիշեցնենք, որ ՌԼԴԿ-ի պատգամավոր Ռոման Խուդյակովի հետ կատարված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 9-ի երեկոյան: Երկու անհայտ անձինք ժամանակավոր համարանիշներով սեւ ջիփով կտրել էին նրա ճանապարհը եւ դաժան ծեծի ենթարկել: Պատգամավորին տեղափոխել են հիվանդանոց` ուղեղի ցնցում ախտորոշմամբ:

Մոսկվայում ծեծի է ենթարկվել Պետդումայի պատգամավորը