Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը մարտի 8-ին այցելել է Հալեպ, որտեղ առանձին հանդիպումներ է ունեցել Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրայի եւ Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են մարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Սիրիա կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում Հալեպ այցելության հետ կապված հարցեր: