Այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երեւանի Թբիլիսյան խճուղու եւ Զաքարիա Սարկավագի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21061», «ԳԱԶ-322132-220» եւ «Շկոդա-Օկտավիա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21061»-ի վարորդը, ուղեւորը եւ «ԳԱԶ-322132-220»-ի ուղեւորը տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: