Այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 45-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սեւան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:



























