Ոստիկանության Մաշտոցի բաժին ներկայացած 73-ամյա կինը հայտնել է, որ անհայտ պայմաններում իր բնակարանի հյուրասենյակի մահճակալի վրա դրված դրամապանակից գողացել են 55.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Հռիփսիմե Ս.-ին: Նա խոստովանել է, որ հյուրընկալվելով կնոջ բնակարանում, հյուրասենյակի մահճակալի վրա դրված դրամապանակից գողացել է նշված գումարը:

Գողոնը մասամբ առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: