Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 63-ամյա կինը հայտնել է, որ երեք շաբաթ առաջ իրենց շենքի մուտքում գողացել են իր ոսկյա շղթան, եւ օրերս դիտելով «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումը՝ ինքը ճանաչել է իրեն կողոպտողին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ տվյալ անձնավորությունը՝ 27-ամյա Արտակ Ա.-ն, Էստոնական փողոցի թիվ 3 շենքի մուտքում հափշտակել է ոստիկանություն զանգահարած կնոջ պարանոցի ոսկյա շղթան` պատճառելով 450.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: