Ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Դիլիջանի բաժնի ծառայողները, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ստուգայց կատարելիս, Դիլիջանի ազգային պարկի 11-րդ եւ 12-րդ պահաբաժիններում հայտնաբերել են 10 հատված կաղնի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ծառերը բենզասղոցով ապօրինի հատել է Հաղարծին գյուղի բնակիչ, նախկինում դատված, 28-ամյա Արշակ Հ.-ն:

Պետությանը պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: