Հունիսի 25-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել 2 դիմակավորված անձանց կողմից Լ.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Վայոց Ձորի մարզի Արենի գյուղից բերման են ենթարկվել 17-ամյա Լեւոն Մ.-ին, 24-ամյա Միհրան Կ.-ին եւ 24-ամյա Հարություն Հ.-ին:
Ըստ ոստիկանության, պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել են Լեւոն Մ.-ն եւ հունիսի 25-ին գողություն կատարելու համար Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկված Աշոտ Շ.-ն:
Լեւոն Մ.-ն եւ Աշոտ Շ.-ն ներկայացվել են քննչական բաժին:
Հանցագործության գործիք դանակը, դիմակները եւ ձեռնոցներն առգրավված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:





























