Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Մալաթիա թաղամասի գյուղմթերքների շուկայի տարածքից բերման են ենթարկել նախկինում դատված, 64-ամյա Սերյոժա Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա կեսօրին մոտ նշված շուկայում առեւտրով զբաղվող մի կնոջից բացահայտ հափշտակել է կանխիկ գումար եւ դիմել փախուստի:

Հափշտակվածն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: