Հուլիսի 10-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողները Երեւանի Պարույր Սեւակի փողոցի տներից մեկում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող դեղահաբեր եւ սրվակներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ տանտիրոջ հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանում է իրեն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:





























