Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության 9 դեպքից բացահայտվել է 7-ը, մարմնական վնասվածք հասցնելու 10 եւ յուրացման կամ վատնման 1 դեպքերն էլ բացահայտվել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել է նաեւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 6 ավտովթար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























