Հալեպի նահանգապետ Մուհամմադ Վահիդ Աքքադը հաստատել է, որ նահանգ է հասցվել ալյուրի եւ վառելանյութի մեծ խմբաքանակ: Դա թույլ կտա լուծել բնակչությանը հացով ապահովելու խնդիրը: Ենթադրվում է նաեւ, որ հուլիսի 11-ին Հալեպ կժամանեն զանազան պարենամթերքով քարավաններ, հաղորդում է պետական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը: Նահանգապետն ընդգծել է, որ Հալեպում բարդ իրավիճակ է ստեղծվել գրոհայինների հանցավոր գործունեության արդյունքում: Վերջիններս նահանգում եւ քաղաքում ոչնչացրել են ավելի քան 1000 ֆաբրիկաներ գործարաններ:
Համաձայն վերջին պաշտոնական հաղորդագրությունների, Հալեպի Ար-Ռաշիդին, Ալ-Հալդիյա, Բուսթան Ալ-Կասր թաղամասերի, ինչպես նաեւ Սալահ-էդ-Դին հրապարակի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել զինյալների եւ կառավարական բանակի զինվորների միջեւ:
Մինչ այդ երկրի վարչապետ Վաիլ Ալ-Հալիկին Դամասկոսում անցկացրել է տնտեսական հանձնաժողովի նիստի, որտեղ քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են ներքին շուկայում լայն սպառման ապրանքների ու պարենամթերքի գների բարձրանալն արգելուն:





























